Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն կատարում գողերին պատժելու իրենց խոստումը: Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում ասել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագծի քննարկումների ժամանակ: «Մենք պայմանավորվել էինք, որ գողերին պատժելու ենք: Բռնելու ենք նրանց ձեռքներից ու ոչ թե կտրելու, այլ պատժելու ըստ օրենքի: Իսկ հիմա արտոնություններ ենք տալիս հանցագործին, որը խուսափում է պատասխանատվությունից: Այդ ինչպե՞ս»:- վրդովվել է Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյան. Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք պատժել գողերին

Հասանելի է
русский


























