ՕԵԿ խմբակցությունը քարտուղար Մհեր Շահգելդյանի պահանջով ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում է վերցրել Հրազդանի ցեմենտի գործարանի արտոնությունների հարցով քվեարկությունից առաջ։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարության պատրաստած օրինագիծն առաջարկում է գործարանին ազատել հարկային պարտավորվածությունների տույժերից։
«Հարցը նման կերպ դնելը սկզբունքորե անընդունելի ենք համարում այն պարագայում, երբ մենք այսքան խնդիրներ ունենք, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ 500 մլն դրամ պարտքը ներելը նման վիճակում անընդունելի է»,- ընդգծել է Շահգելդյանը։





























