Ռուսաստանի հարավում սկսվել է հրամանատարային շտաբային զորավարժություններ՝ Հյուսիսային Կովկասում իրավիճակի սրման երեւակայական սցենարով:

 Միջոցառումը դառնալու է 2016–ի սեպտեմբերին Հարավային, Հյուսիս- կովկասյան եւ Ղրիմի դաշնային օկրուգների տարածքում ծրագրվող «Կովկաս-2016» հրամանատարային -շտաբային ռազմավարական զորավարժությունների համակարգային նախապատրաստման փուլերից մեկը:

«Կովկաս» զորավարժությունների անցկացումը, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, պայմանավորված է նրանով, որ «միջազգային ռազմաքաղաքական ոչ հասարակ իրավիճակի ֆոնին ՝ զորավարժությունների ընթացքում կարեւոր է գնահատել հարավ-արեւմտյան ռազմավարական ուղղությամբ ազգային շահերի պաշտպանության հնարավորությունները»: