ՀՀ խորհրդարանը ապրիլի 26-ին չհաստատեց Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքերը ներելու մասին օրինագիծը։ Համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 53 պատգամավոր, մեկը՝ դեմ։ Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը եւ տապալել են քվորումը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Օրինագծով նախատեսվում էր ներել «Հրազդան ցեմենտի» ընդհանուր 935 մլն դրամ հարկային պարտավորույթունների 510.1 մլն դրամ տույժերը։ Գործարանը պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի օրոք։