Հայկական դիվանագիտության ամենակարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին 1994-ին կնքված համաձայնագրի գործողության վերականգնումն է: Այս մասին ապրիլի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը

Նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ստեղծված պայմաններում բանակցությունները շարունակելն անիմաստ է վկայում է հայկական դիվանագիտության խնդիրների վերաարժեւորման մասին: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր է ձախողել բանակցային գործընթացը, որը երկար տարիներ շարունակվել են: Կարծում եմ, որ այս պայմաններում մեր դիվանագիտության ամենակարեւոր խնդրը պետք է դառնա հրադադարի մասին 1994-ին կնքված համաձայնագրի գործողության վերականգնումը, որի մի կողմն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է եղել»-շեշտել է Սաֆրաստյանը: