Ադրբեջանի ՊՆ բեռնատար օդանավը վերջին շաբաթներին 2 անգամ վայրէջք է կատարել Իսրայելում՝ ենթադրաբար Նեգեւի ռազմական օդանավակայանում, հաղորդում է Armradio.am-ն՝ վկայակոչելով գրում է Haaretz-ը:

Բաքվից թռիչքներն իրականացվել են մոտ 2 շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղում թեժ մարտական գործողությունների ժամանակ։

Իլ-76 բեռնատար օդանավը Իսրայել էր ժամանել ապրիլի 4-ին եւ եւս մեկ անգամ ապրիլի 6-ին։ AZAF8 (Azerbaijani Air Force 8) օդանավը Իսրայել էր մտել Թուրքիայի կողմից՝ անցնելով Կիպրոսի տարածքով։

Օդանավն ամեն անգամ 2-3 ժամ մնացել է օդանավակայանում հետո մեկնել հետ՝ Բաքու։ Հայտնի չէ, թե օդանավը բեռ է տեղափոխել Իսրայել, թե այնտեղից է բեռներ կրել Ադրբեջան, նշում է թերթը։

Հիշեցնենք, որ Իսրայելը վերջին տարիներին Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողներից է։ Վերջին մի քանի տարում երկրները մոտ 5 մլրդ դոլարի զենքի վաճառքի գործարք են կնքել։