Ադրբեջանում ընդդիմությունը դիմել է երկրի դատախազություն՝ պահանջելով հետաքննել «պանամական փաստաթղթերում» նախագահ Իլհամ Ալիեւի առկայության գործը։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ժողովրդական ուժերի ազգային ճակատը դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել «պանամական փաստաթղթերի»՝ Ադրբեջանին վերաբերող բոլոր նյութերը։
Ընդդիմությունը հիշեցրել է, որ ո՛չ Իլհամ Ալիեւը, ո՛չ նրա կինը, եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել օֆշորում իրենց ձեռնարկությունների մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին The Gardian-ը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Ալիեւների կլանը օֆշորում հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք ունի։




























