Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ապրիլի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը եւ քննարկել ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Հովսեփյանը կարեւորել է դրա նշանակությունը հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Ծրագրի հաջող իրագործումը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին արդիականացնելու բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ կատարելագործելու հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային մեխանիզմները, ինչպես նաեւ համալրելու «Հարկատու 3» համակարգն անհրաժեշտ նոր մոդուլներով»,ասել է նա:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներն ընդգծել են հարկային վարչարարության՝ որպես տնտեսական աճի կարեւոր բաղադրիչի ազդեցությունը: Իր հերթին կոմիտեի նախագահը կարեւորել է վարչարարական մեխանիզմների կատարելագործման ճանապարհին մարդկային միջամտությունը նվազագույնի հասցնելու ռազմավարությունը: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու առաջիկա քայլերը, վեր հանելու առկա խնդիրները՝ ծրագրի հաջող ավարտն ըստ ժամանակացույցի եւ պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով եւ հույս հայտնել, որ նման հանդիպումները պարբերական կլինեն: