Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է Վանի հերոսամարտի բացառիկ մի բնօրինակ լուսանկարով, որը ներկայացնում է 1915 թ. ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին և վերջիններիս կողմից թուրքական կանոնավոր բանակից 101 տարի առաջ ճիշտ այս օրերին առգրավված հրանոթները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Այս լուսանկարը, որն արվել է Վանում գտնված ամերիկացի բժիշկ միսիոներների կողմից, ժամանակին տպագրվել է ամերիկյան մամուլում, սակայն բնօրինակը համարվում էր կորած»,- նշել է նա:





























