«Ռուսնեֆտի» համասեփականատեր եւ «Բին» խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւը    2014-ին ապահովագրվել է նավթի գների անկման դեմ, ինչի շնորհիվ հարյուր միլիոնավոր դոլարներ է վաստակել, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով բանկային եւ նավթային ոլորտներում  աղբյուրներին:

«Գուցերիեւը Սբերբանկին խոշոր գումար էր պարտք, 2015-ի սկզբին Գերման Գրեֆը նրան փաստացիորեն խորհուրդ էր տվել ապահովագրվել», — հայտնել է այդ ոլորտից աղբյուրը, որը ծանոթ է գործարքին: Սբերբանկը նրա ամենախոշոր պարտապանն էր:   

Սբերբանկի առաջին փոխնախագահ Մաքսիմ Պոլետաեւը գործակալությանը հաստատել է, որ Բանկի եւ Գուցերիեւի միջեւ գործարքը կնքվել է 2014-ին: Նրա խոսքով, վարկային կազմակերպությունը դրանից կարճ ժամանակ անց պայմանագիրը վաճառել է օտարերկրյա բանկային սինդիկատի, հայտնում է Lenta-ն:

Հաջող գործարքով է բացատրվում Գուցերիեւի համար ստեղծված հնարավորությունը` Ռուսաստանի էներգաշուկայում անկման ընթացքում ակտիվներ ձետք բերելու, այդ թվում` բանկային, գրում է  Reuters-ը: Ինքը` գործարարը եւ նրան պատկանող  «Ռուսնեֆտ» ընկերությունը հրաժարվել են մեկնաբանություններից: