Բրիտանական AMEC Services Limited ընկերությունը 2010 թվականից ի վեր Ադրբեջանին 140 մլն դոլար վնաս է հասցրել: Այս մասին haqqin.az-ին հայտարարել է Նավթային ոլորտի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Միրվարի Ղահրամանլին:
Նրա խոսքով, այդ մասին հայտնի է դարձել ընկերության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատաքննության նյութերից:
«Ընկերությունը խտրականության է ենթարկում տեղացի աշխատողներին: Միայն 2010 թվականից աշխատավարձերի հետ կապված վնասը կազմել է 140 մլն դոլար»,- ասել է նա:
Ղահրամանլիի խոսքով, տեղացի աշխատակիցների վարձելու փոխարեն, AMEC Services Limited-ն օֆշորային ընկերության միջոցով օտարերկրացիների է աշխատանքի ընդունել: Եվ եթե տեղացի աշխատակցի աշխատավարձը հասնում է ամսական 1500 մանաթի, ապա օտարերկրացիներինը՝ 18 հազար դոլարի:





























