Անհրաժեշտ է կամավորների մասին օրենք մշակել։ Այս մասին ապրիլի 26-ին խորհրդարանում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով արձանագրել, որ գործատուները պարտավոր են պահպանել կամավորների աշխատանքի տեղը եւ սուբսիդավորել աշխատավարձը։ Գործատուին պետք է հնարավորություն տրվի ժամանակավոր փոխարինողներ գտնել, ասել է Մարուքյանը։
Անհրաժեշտ է նաեւ պետական մակարդակով սուբսիդավորել նրանց վարկային պարտավորություններն ու ապահովագրել կյանքը։ Դա անհրաժեշտ է անել բոլոր զինվորականների համար։
Բացի այդ, զինկոմիսարիատները պետք է կամավորների համար պարբերաբար դասընթացներ կազմակերպեն, ասել է նա։





























