ՀՀ Քննչական ծառայությունը բարձր է գնահատում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ ավտոբուսին պայթյունի գործով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Տարբեր քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու հարցում ունենք համագործակցության արդյուավետ մեխանիզմներ եւ փորձ: Այս քրեական գործով քննության ընթացքում եւս անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ կշարունակենք համագործակցությունը»,-նշեց Տռուզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ իշխանություններին իր օգնությունն  առաջարկել ավտոբուսի պայթյունի քննության գործում:

Այս առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում еу գովեստով ենք նկատում քննչական կոմիտեի կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: