Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլուի շրջանում 26-ամյա  Ալի. Գ.-ն վիճաբանել է ընկերուհու հետ եւ դանակով հարվածել նրա դեմքին։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Ալի Գ.-ն փողոցում բոլորի աչքի առաջ վիճաբանել է ընկերուհու՝ Բուկետ Ա.-ի հետ՝ նրան մեղադրելով իրեն դավաճանելու մեջ։ Վիճաբանությունը թեժացել է, որից հետո Ալի Գ.-ն տնից հետը բերած խոհանոցային դանակով հարվածել է ընկերուհու դեմքին՝ կտրվածքներ հասցնելով։

Դեպքից հետո Ալի Գ.-ն փախուստի է դիմել, իսկ ընկերուհուն տեղափոխել են հիվանդանոց։