Թուրքիայում օրեր առաջ Տրաբսոնսփոր-Ֆեներբահչե խաղի ընթացքում խաղադաշտ ցատկած եւ մրցավարին ծեծած Օ.Մ-ի հագուստը սոցկայքերով աճուրդի է հանվել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հերոսացրել են խուլիգանություն իրականացնողին՝ նրա մարզակոշիկներն ու հագուստը աճուրդի հանելով։
Աճուրդի հայտարարության տակ գրված է, որ «հերոս»-ը այդ մարզակոշիկներով ցատկել է 10 մետր պատի վրայից եւ կարողացել ոտքի վրա մնալ, իսկ հագուստն էլ ոչ պատռվել է, ոչ էլ քերծվել:





























