Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց «Հայազն» կուսակցության նախաձեռնած հանրահավաք- երթը:

Երթը սակավամարդ էր: Կազմակերպիչների խոսքով, սա պայմանավորված է նախօրեին Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունով:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին փոխել ռազմաքաղաքական ղեկավարությունը, քանի որ անհրաժեշտ է պատերազմում հաղթել, բանակցություններում չզիջել, բանակի սպառազինությունը և թիկունքը ապահովել, երկիրը զարգացնել: Ցուցարարները վանկարկում էին «Հող հանձնողին հանձնենք հողին»: Նրանց ձեռքին կային պաստառներ հետեւյալ բովանդակությամբ` «Ձեր թալանը չգնված զենք ու թափված արյուն», «Պահանջում ենք չզիջող գլխավոր հրամանատար», «Ազգային պետություն-ազգային բանակ», «Արցախը Հայաստան է ու վերջ»։