Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 5 շենքի դիմացից բերման են ենթարկել 41-ամյա Սերգեյ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ:
Պարզվել է, որ տուժողը 50-ամյա Հասմիկ Գ.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:



























