Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա կյանքով են ապրում:

NEWS.am-ի թղթակցի հետ Ներքին Հոռաթաղի գյուղապետ Արթուր Մնացականյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է գիշերը, սակայն որեւէ վնաս չի հասցվել:

«Երեւի թե չեն հասցնում նշան բռնել, երեւի չեն սովորել ճիշտ կրակել»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Ըստ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի՝ Մարտակերտ քաղաքում հրետակոծության հետեւանքով վնասվել է 2 տուն եւ էլեկտրական լարեր: