Յունիբանկը ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի եւ ներդրողների համար. այնտեղ ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին եւ ըստ այդմ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին:

Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների եւ բանկային համակարգում զբաղեցրած դիրքերի մասին:

Յունիբանկը օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին եւ հրապարակում էական փաստեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա: Կանոնավոր թարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների եւ նորությունների էջը:

Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժնետերերի եւ ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը եւ առաջարկում հարցերի եւ առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` [email protected]; (+374 10) 59 22 36:

Յունիբանկն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով եւ դրանք ցուցակեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B հարթակում:  Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասնաբաժինը կազմում է  ոչ պակաս քան 10%:

Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ եւ 54 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդ: