Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ՄԱԿ-ի հովանու ներքո լայն հակաահաբեկչական ճակատի ստեղծման անհրաժեշտության մասին: Այդ մասին ասված է Միջազգային անվտանգության մոսկովյան V համաժողովին ուղղված Պուտինի ուղերձում, որն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:   

Պուտինի դիմումում նշվում է, որ միջազգային ահաբեկչությունը   «աննախադեպ մասշտաբներ է ընդունել եւ, ըստ էության մարտահրավեր է նետել քաղաքակրթությանը»:

«Այդ գլոբալ սպառնալիքին արդյունավետ հակազդեցության համար անհրաժեշտ են ամբողջ համաշխարհային հանրության համաձայնեցված, եռանդուն գործողությունները: Այդ խնդրի լուծմանը պիտի ուղղված լինի ունիվերսալ միջազգային-իրավական հիմքի վրա եւ ՄԱԿ-ի հովանու ներքո լայն հակաահաբեկչական ճակատի ձեւավորման ուղղությամբ  ռուսական նախաձեռնությունը», — ընդգծել է ռուսաստանյան առաջնորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը: