Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ ապրիլի 27-ին, չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող եւ իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: