ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է haqqin.az-ը:
«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չենք տեսնում եւ կողմերի հետ կաշխատենք հակամարտության խաղաղ լուծման ձեռք բերման ուղղությամբ: Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը», - նշել է Սեկուտան:





























