«Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն բամբասանք է համարել Թուրքիայի հետ համատեղ իրականացվող «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության նախագծի 49 տոկոսը վաճառելու մասին լուրերը։

«Ես բամբասանքները չեմ մեկնաբանում։ Ոչինչ չի փոխվել։ Նորություններ չկան»,- ասել է Կիրիենկոն լրագրողներին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նշենք, որ պետական ընկերության՝ ԱԷԿ-ի շինարարության նախագծի 49 տոկոսը վաճառելու պլանների մասին ավելի վաղ հայտնել էր թուրքական Anadolu գործակալությունը, որը վաճառքի պլանը կապել էր Ռուսաստանում տնտեսական վատ վիճակի հետ։

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության շահագործման մասին համաձայնագիրը կնքվել էր 2010թ. մայիսին։