ՀՀ կառավարությունը քառօրյա պատերազմի կապակցությամբ փոփոխություններ կպատրաստի իր Ծրագրում։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է վարչապետ Հովիկ  Աբրահամյանը։

«Կառավարությունն առաջ է նայում՝ չմոռանալով անցյալի մասին, դասեր քաղելով ու փորձելով ժամանակի հետ համընթաց քայլել։ Մենք պետք է զգոն եւ զգույշ լինենք։ Ապագայում մենք հայտարարություն կանենք եւ կներկայացնենք մեր Ծրագրում բոլոր փոփոխությունները։ Վատն այն է, որ շատ քաղաքական գործիչներին խեղդում է պոպուլիզմը։ Հայտնի չէ, թե ում ջրաղացին են նրանք ջուր լցնում։ Եվ հետեւանքները չեն կարող արդյունավետ լինել։ Մենք պետք է միասին լուծենք մեր խնդիրները»,- ասել է վարչապետը։