ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի ԲՈՒՀ-երի շրջանավարտների զորակոչման նոր կարգը։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին։
«Կառավարությունը լուրջ աշխատանք է կատարել, որը ղեկավարում է անձամբ վարչապետը։ Կառավարությունը շուտով Ձեր գաղափարը կներկայացնի խորհրդարան։ Կան մի շարք տեխնիկական մասնագիտություններ, որոնց տիրապետողները կարող են պահանջարկ ունենալ ռազմական արդյունաբերության մեջ։ Կան նաեւ այլ դեպքեր։ Մենք կուսումնասիրենք եւ որոշում կկայացնենք»,- ասել է Հարությունյանը։





























