Երեւանից Արտաշատ եւ Աշտարակ տանող 31 կմ երկարությամբ բետոնե մայրուղին ամբողջովին շահագործման կհանձնվի մայիսի վերջին։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Դեկտեմբերի վերջին, երբ ճանապարհի այդ հատվածները բացվեցին, ես նշեցի, որ հիմա ճանապարհն ուղղակի բացվում է, իսկ ամբողջովին շահագործման կհանձնվի մայիսի վերջին։ Մենք ընդունել ենք աշխատանքը, նայել թերությունները եւ կապալառուից որոշ գումար ենք գանձել դրանք շտկելու համար։ Հիմա անհրաժեշտ աշխատանքներ են ընթանում։ Ճանապարհը պաշտոնապես շահագործման կհանձնվի 2016թ. մայիսի վերջին»,- վստահեցրել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածներում արդեն մրցույթ է անցկացվել եւ հայտնի են հաղթողները։ Շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա10 օրում։