Ռուսական իշխանությունները Հայաստանից մեկնող բեռնատարների համար Վերին Լարս սահմանային անցակետում առանձին ուղի է բացել: Այս մասին ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Գաղտնիք չէ, որ վրաց-ռուսական սահմանին հայկական բեռնատարները դժվարությունների էին բախվում, ընդ որում՝ ամենից հաճախ ո՛չ վրացական կողմի հետ: Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերել սահմանին հայկական մեքենաների համար առանձին ուղի բացելու շուրջ»,- հայտարարել է Բեգլարյանը:





























