Հայաստանը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ միջանցքի ծրագրի համար: Համապատասխան համաձայնագիրը ապրիլի  28-ին արժանացել է կառավարության հավանությանը:   

Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտնել է, որ միջոցները կհատկացվեն «Կովկասի էլեկտրահաղորդման ցանցեր 1» ծրագրի իրականացման համար: Դրամաշնորհը կտրամադրվի Եվրոպական հարեւանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը  105,2 մլն եվրո է:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ծրագիրը ենթադրում է 400-կՎ ԷՀԳ-ի կառուցում Հրազդան քաղաքից մինչեւ Վրաստանին սահմանակից Այրում կայարան: Կկառուցվի նաեւ ենթակայան 220/400/500 կՎ լարումով, ինչպես նաեւ մշտական հոսանքի ներդիր, որը Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրահամակարգերին հնարավորություն կտա աշխատել ասինխրոն ռեժիմում: Այդտեղից 500 կՎ գիծը կուղղվի Վրաստան:

Նախագծի հիմնական դոնոր կդառնա Զարգացման գերմանական բանկը  (KfW), որը 85,2 մլն եվրո կհատկացնի: Եվս 10-ական մլն կկազմեն վերոհիշյալ դրամաշնորհը, ինչպես նաեւ Եվրոպական ներդրումային բանկի վարկը: Նախագծի իրականացման արդյունքում երկու երկրի էներգահամակարգերի միջեւ էներգիայի փոխանցման թողունակությունը կմեծանա մոտավորապես  3 անգամ: