Ռուսաստանը պատրաստվում է սեփական ֆյուչերային պայմանագիրը թողարկել արտահանման հիմնական արտադրանքի` Urals նավթի համար` եկամտի ավելացման եւ դոլարով նավթային գների հաշվարկից հրաժարվելու նպատակով, հայտնում է   Bloomberg-ը:

Ֆյուչերային հարթակը ստեղծվում է Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում (ՍՊբՄԱՀԲ), որն այժմ բանակցություններ է վարում  օտարերկրյա թրեյդինգային ընկերությունների հետ: 

Ֆյուչրսների սեփական շուկայի գործարկումը Ռուսաստանին թույլ կտա բարելավել  Urals-ի գնագոյացման մեխանիզմը, իսկ հայրենական ընկերություններին` լրացուցիչ եկամուտ ստանալ, հայտնում է    Lenta-ն:

Սեփական գնագոյացման շնորհիվ ենթադրվում է մեծացնել Urals-ի վաճառքից եկամուտները, ինչպես նաեւ հրաժարվել դոլարով հաշվարկներից: Ներկայումս ավելի ցածրորակ Urals-ը վաճառվում է  միջազգային էտալոնի` հյուսիսծովյան  Brent խառնուրդի նկատմամբ զեղչով:

2016-ի առաջին երկու ամսին ռուսաստանյան Urals ապրանքանիշի նավթի միջին գինը կազմում էր մեկ բարելի դիմաց 29,69 դոլար: Դա 1,7 անգամ պակաս է, քան 2015-ի համանման ժամանակաշրջանի համար: Այն ժամանակ Urals-ն արժեր  51,81 դոլար: