Մոսկվայում 2016-ի մարտին Ջամբուլատ Շամիլ-օղլիի մահվան պատճառը դարձել է   «օրենքով գողերի» հակամարտությունը, որոնք պատերազմ են մղել կանաչեղենի շուկայի համար, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:   

Ջամբուլատին վարձու մարդասպանները գնդակահարել են տան մուտքի մոտ` մարտի  16-ին:

Խուզարկուները պարզել են, որ Շամիլ-օղլին առանցքային դերերից մեկն է խաղացել կանաչեղենի մատակարարման գործում: «Մայրաքաղաքի վաճառասեղններին վաճառվող սոխի, սամիթի, մաղադանոսի գրեթե ամեն կապուկը Ջամբուլատի ձեռքի տակով էր անցնում», - պատմել է գործակալության աղբյուրը: Արդյունքում հենց այդ բիզնեսը նրա համար մահաբեր  եղավ:         

Գործակալության զրուցակցի խոսքով, Շամիլ-օղլին վերջերս կապված էր    «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովի հետ, որն այժմ  կանաչեղենի խոշորածախ շուկայի համար «պատերազմ» է մղում  «օրենքով գող» Ռովշան Ջանիեւի հետ: Շամիլ-օղլին այդ պատերազմի զոհ է դարձել: