«Օրինաց երկիր» խմբակցությունը ցանկանում է վերանվանվել «Հայկական վերածնունդ»` կուսակցության նոր անվանումով:  «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացրել է «Օրինաց երկրից» պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Եթե խորհրդարանում խմբակցություն ստեղծած կուսակցությունը փոփոխել է անվանումը, պետք է վերանվանի իր խմբակցությունը, հավելել է Մարգարյանը:  

Հիշեցնենք, որ 2015-ին «Օրինաց երկիրը» հայտնել է «Հայկական վերածնունդ» ճակատի ստեղծման մասին, որին, կուսակցության խոսքով, միացել է մոտ   140 նախաձեռնություն: