Նովոսիբիրսկում 51-ամյա տղամարդու են ձերբակալել, որին մեղադրում են 1998-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում 17 աղջկա սպանելու մեջ: Ըստ Lenta-ի, այս մասին ասված է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության հաղորդագրությունում:

Հետաքննության նյութերի համաձայն, ձերբակալվածն «օգտվել է աղջիկների ինտիմ ծառայություններից», այնուհետեւ սպանել նրանց, անդամահատել եւ մարմնի մասերը Նովոսոբիրսկի տարբեր շրջաններում թողել:

Քրեական գործի շրջանակում 3 հազար վկա է հարցաքննվել, ավելի քան 300 մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն անցկացվել:

Տղամարդու բնակության վայրերում ավելի քան 10 խուզարկություն է կատարվել: