Եվրասիական տնտեսական միության էությունն ու բովանդակությունը բացառապես տնտեսական են։ Իսկ ԵՏՄ սոցիալ-քաղաքական չափումները հստակ են եւ պարզ. անդամ երկրների համար կյանքի լավ պայմաններ սստեղծել։ Այս մասին ապրիլի 27-ին Վաշինգթոնում «ԵՏՄ-ն գործնականում եւ երրորդ երկրների հետ համագործակցության մեջ» կլոր սեղան քննարկման ժամանակ ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

«Մենք հաճախ ենք բախվում եվրասիական ինտեգրացիայի նկատմամաբ ավելորդ հուզական գնահատականի։ Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք այդ գնահատականը, ապա այն հետեւյալն է. ԵՏՄ-ն ԽՍՀՄ-ի վերստեղծման փորձ է կամ նոր համաշխարհային քաղաքականություն ձեւավորելու աշխարհաքաղաքական գործիք։  Դա, մեր կարծիքով, ներկայի ու ապագայի համար գնահատականներ տալու համար անցյալի արժեքները եւ լեզուն օգտագործելու օրինակ է։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Անխոս, նման խոշոր միություն, ինչպիսին ԵՏՄ-ն է, չի կարող չունենալ քաղաքական, աշխարհաքաղաքական, մշակութային եւ արժեքային չափում։ Բայց ԵՏՄ էությունն եւ բովանդակությունը բացառապես տնտեսական է։ Իսկ ԵՏՄ սոցիալ-քաղաքական չափումները հստակ են եւ պարզ. անդամ երկրների համար կյանքի լավ պայմաններ ստեղծել»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով՝ ԵՏՄ-ի սխալ եւ չափազանց հուզական ընկալումը միշտ չէ հարցի քաղաքականացվածության հետեւանք։ Հաճախ դա ԵՏՄ-ի մասին գիտելիքի եւ տեղեկությունների բացակայության արդյունք է, ինչն անվստահություն եւ կանխակալություն է ստեղծում։