Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Վիկտոր Գվոզդին:   

Գվոզդը Արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարել է 2014-ի փետրվարի   27-ից: Մինչ այդ, նա աշխատել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունում եւ ՄԱԿ-ին կից երկրի ներկայացուցչությունում: Ուկրաինայի արտաքին հետախուզության նոր ղեկավարի անունն առայժմ չեն հայտնում:   

Աղբյուրները հայտնել են նաեւ, որ Պորոշենկոն աշխատանքից ազատել է նաեւ Լուգանսկի մարզային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Գեորգի Տուկային:  

Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներում Լուգանսկի ՄՌՔՎ-ի ղեկավարի պաշտոնի  հնարավոր թեկնածուների թվում հայտնում են «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր, Լուգանսկի մարզում ծնված Յուրի Գարբուզի անունը: