Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ թիվ 46 ավտոբուսում ուղեւորուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:



























