Նորվեգիայի Բերգեն քաղաքից ոչ հեռու ապրիլի 29-ին ուղղաթիռ է կործանվել։ Հայտնի է, որ ուղղաթիռը քաղաքից ուղեւորվում էր Gullfaks նավթարդյունահանող պլատֆորմ։

Stavanger Aftenblad-ի տեղեկություններով՝ փրկարարները գտել են ուղղաթիռի կործանումից զոհված 11 մարդկանց մարմինները։

Թե քանի մարդ է եղել ուղղաթիռում դեռ հայտնի չէ։ Որոշ տեղեկություններով՝ եղել է 13 մարդ՝ մեկ բրիտանացի, մեկ իտալացի եւ 11 նորվեգացի։

Զոհերի մարմինները եղել են ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում։ Որոնումները շարունակվում են։

Ավիավթարի պատճառներն այս պահին հայտնի չեն։