«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Հայ ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած եւ սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր է կազմել մոբիլիզացիոն ծրագիր հետեւյալ ուղղություններով՝

1. Գաղտնագրված կապի միջոցներ

2. Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում

3. Անօդաչու թռչող սարքերի չեզոքացում

4. Զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում

5. Ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ

6. Հարձակվողական զինատեսակների ստեղծում

Եթե ցանկություն ունեք կամավորական սկզբունքներով ընդգրկվելու այս խմբերից որեւէ մեկում, խնդրում ենք գրել հետեւյալ հասցեով: [email protected] անպայման նշելով Ձեր մասնագիտական հմտությունները, կոնտակտային տվյալները եւ որ ամենակարեւորն է, թե որ սեկցիայում եք ցանկանում ներդրում ունենալ:

Խնդրում եմ տեղեկացնել եթե կարող եք տրամադրել

• Տարածքներ գրասենյակների եւ ժողովների համար,

• Ավտոմեքենաներ,

• Սարքավորումներ եւ այլ ռեսուրսներ

Այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, տեղեկացնում ենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բացել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարներն կուղղվեն ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը։

Կոնվերս Բանկ ՓԲԸ

ՀՀ դրամ 19300 52916980200

Փոխանցում կատարելու վերաբերյալ խնդրում եմ տեղեկացնել՝ նամակ հղելով [email protected] :