Ամերիկյան 16 զինծառայողների, այդ թվում՝ գեներալի նկատմամբ կարգապահական պատիժ է սահմանվել՝ աֆղանական Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալը սխալմամբ ռմբակոծելու համար: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելը:

Ըստ Gazeta-ի, գեներալը նաեւ նշել է, որ ամերիկյան զինվորականները տեղեկացված չեն եղել, որ իրենց ռմբակոծած շենքը բուժհաստատություն է: Վոթելը հավելել է, որ «օդաչուները սխալմամբ ենթադրել են, որ հոսպիտալը «Թալիբան»-ի օբյեկտ է»:

2015 թվականի աշնանը հաղորդվեց, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմաձայը քննիչների խմբին հանձնարարել է ուսումնասիրել Քունդուզում հոսպիտալի ռմբակոծության հանգամանքները:

ԱՄՆ-ի օդուժի ռմբակոծության հետեւանքով 42 մարդ էր զոհվել: