«Ալիսա» խմբի անդամ Կոնստանտին Կինչեւը սրտի կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Պանֆիլովան:

FlashNord-ը, վկայակոչելով բուժհաստատության աղբյուրին, գրել է, որ Կինչեւը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

Խմբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, կոլեկտիվի առաջիկա բոլոր համերգները չեղարկվել են: