Արմավիրի մարզի բնակիչ Ա. Գ.-ն մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Գ.-ն 2015թ. հունիսից մինչեւ 2016թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայի մեջ շուրջ 7 անգամ սեքսուալ բնույթի գործողություններ է 14-ամյա աղջկա նկատմամբ:

Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3-րդ կետով: Խափանման միջոց  է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: