Սիրիայում «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները եւ նրանց զինակիցները վեց օր շարունակ կրակի տակ են պահում Հալեպի բնակելի թաղամասերը: Սուրիա Ալան կայքի տեղեկություններով՝ 6  օրում զոհվել է 89 խաղաղ բնակիչ, եւս 500-ը վիրավորվել է: Տուժածների թվում կան կանայք եւ երեխաներ:

Կրակի տակ են հայտնվել Խալիդիա, Ազիմիա, Սուլեյմանիա, Մաշարիկա, Մայդան եւ Ջեյդիդա թաղամասերն ու Աշրաֆիա եւ Շեյխ Մակսուդ շրջանները, որտեղ քրդեր են ապրում: