Ստամբուլի Բաքըրքյոյի դատարանը ազատ է արձակել ոստիկանության կողմից ձերբակալված IMC TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Համզա Աքթանին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը. դատախազությունը կալանման միջնորդությամբ IMC TV-ի տնօրեն Համզա Աքթանին ներկայացրել են դատարան, սակայն դատավորը ստորագրությամբ ազատ է արձակել։

Նշենք, որ ոստիկանները IMC TV-ի տնօրեն Համզա Աքթանին ձերբակալել էին Twitter-ում արած գրառման համար։

IMC TV-ն Թուրքիայի եզակի հեռուստաընկերություններից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ ունի հայերենով «Կամուրջ» հաղորդաշարը։