Որոշ մարդիկ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, ինչն ազդում է ընդհանուր հասարակության տրամադրության վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերի ոչ մի հետաձգում չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչեւ կիսամյակի վերջ, եւ ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:

Խնդրում եւ պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել»,-գրել է նա: