Էդուարդո Էռնեկյանի հետ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ազատ առեւտրի գոտի բացելու մասին բանակցություններն այժմ ընթացքի մեջ են։ Այս մասին լրագրողների հետ սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
«Փորձելու ենք հաջորդ տարվա ընթացքում ներդրումներ անել, եւ պետությունը այդ լոգիստիկ համակարգի վրա ծրագիր է պատրաստում»,- ասաց նա։
Նշենք, որ ակնկալվում է մինչեւ այս տարեվերջ Զվարթնոց օդանավակայանում ավարտին կհասցվի լոգիստիկ կենտրոնի կառուցումը։ Այն իրենից կներկայացնի մրգերի, բանջարեղենի և ոսկերչական իրերի ազատ տնտեսական գոտի:




























