Պակիստանյան Հայբեր Պահտունհվա նահանգում սպանել են 16-ամյա աղջկան եւ այրել մարմինը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Dawn պարբերականը:

Տեղական ծերակույտը որոշել է այսպես պատժել աղջկան այն բանի համար, որ նա ընկերուհուն օգնել է փախչել Մակոլ գյուղից՝ հարազատների կամքին հակառակ սիրեցյալի հետ ամուսնանալու համար: Ավագանու խորհուրդը սա անպատվաբեր արարք է որակել:

Ոստիկանությունն այս գործով 13 անձի է ձերբակալել, այդ թվում՝ զոհված աղջկա մորը: Գործը քննելու է հակաահաբեկչական դատարանը: