Արցախի մայրաքաղաքում մայիսի 6-ին, երեկոյան ազգային պարի բացօթյա դաս է անցկացվել:
Մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի կենտրոնական այգում ցանկացողներին սովորեցնում էին ազգային պարեր: Ըստ կազմակերպիչների` ակցիայի նպատակն է այս կերպ աջակցել սահմանին կանգնած հայ զինվորին:
Նշենք, որ պարողների ցանկն անընդհատ ավելանում էր, նրանց էին միանում ոչ միայն երիտասարդներ, այլեւ փոքրիկ երեխաներ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























