Կահիրեի Քրեական դատարանը մայիսի 7-ին մահվան դատավճիռ է արձակել Կատարի օգտին լրտեսության համար մեղադրվող վեց մեղադրյալի վերաբերյալ: Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատավճիռը կարձակվի հունիսի   18-ին: Դատական նիստը հեռարձակվել է եգիպտական հեռուստատեսությամբ:   

Դատարանը կարդացել է վեց մեղադրյալի անունները, որոնց փաստաթղթերը փոխանցվել են երկրի գերագույն մուֆթիին մահվան դատավճռի հաստատման համար: Մուֆթին եւ եւս հինգ մեղադրյալ խուսափել են պատժի գերագույն ձեւից, բայց նրանց դատավճիռները հայտնի կդառնան հունիսի 18-ին:

Դատարանը մարտի 23-ին ավարտել է այդ գործով նիստը եւ դադար է վերցրել դատավճռի նախապատրաստման համար:  Նախկին նախագահ, իսլամիստ Մուրսիի դեմ հերթական դատաքննությունը մեկնարկել էր անցյալ տարի, այս ընթացքում գրեթե վեց նիստ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մուհամմեդ Մուրսիին եւ «Մահմեդական եղբայրներ» շարժման նրա զինակիցներին մեղադրում են նրա համար, որ Մուրսիի իշխանության ղեկին գտնվելու ընթացքում հավաքել եւ Կատարի հետախուզությանն են տրամադրել գերգաղտնի փաստաթղթեր:   

Այս դատավճիռն արդեն երրորդ դատավճիռը կդառնա նախկին նախագահ իսլամիստի նկատմամբ: Անցյալ տարվա հունիսի կեսին Կահիրեի քրեական դատարանը Մուհամմեդ Մուրսիի գործով մահվան դատավճիռ է կայացրել 2011-ի հեղափոխության օրերին Վադի ան-Նատրուն բանտից փախուստի կազմակերպման համար: