Սաուդյան Արաբիան շարունակելու է նավթային ոլորտում այժմյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նոր նախարար Հալեդ ալ-Ֆալեհը:

Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ, նա նշել է, որ Սաուդյան Արաբիան ղեկավարվում է իր հաճախորդների կողմից նավթի պահանջարկով:

Հալեդ ալ-Ֆալեհն էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է սաուդյան Սալման թագավորի կողմից կառավարությունում արված փոփոխությունների արդյունքում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ալ-Ֆալեհը նախկինում առողջապահության նախարարն էր, բայց նա ղեկավարել է նաեւ թագավորության Aramco նավթային ընկերությունը: