Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի պարտադրանքով պաշտոնից հեռանալու մասին հայտնած վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույցի ընթացքում Ահմեդ Դավութօղլուին հետագա գործունեության համար հաջողություններ է մաղթել։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր պարտադրված հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչեւ մայիսի 22-ը։

Ժամանակին Էրդողանը Աբդուլլահ Գյուլին եւս ստիպել էր քաղաքականությունից հեռանալ։