Ռուս գործարար Գերման Ստերլիգովը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Գերմանիայում եղել է «Գիշերային գայլերի» բայքերների հետ։

«Ես Բեռլինում եմ։ Քայլում ենք փողոցներով, որտեղ վխտում են սեւամռութ փախստականները, նրանց վրա գեորգիեւյան ժապավեններ ենք նետում»,- նման գրառում է հայտնվել Գերման Ստերլիգով օգտատիրոջ  Twitter-ի էջում։

«Դա սուտ է։ Ես Սլոբոդայում տնամերձ այգի եմ մշակում։ Պատրաստում ենք առաջին ռուսական արդյունաբերական համաժողովը, որը կկայանա մայիսի 21-ին Սլոբոդայում։ Մենք ժամանակ չունենք մոտոցիկլերով շրջելու եւ դատարկություններով զբաղվելու համար»,- ասել է Ստերլիգովը govoritmoskva ռադիոկայանին։

Նրա խոսքով՝ բայքերներն ու պարապները նույն մարդիկ են։

«Շատ բացասաբար եմ վերաբերվում բայքերների շարժմանը, քանի որ դա սատանայություն է։ Դա պարապության խորհրդանիշ է»,- ասել է նա։

«Գիշերային գայլեր» բայքեր ակումբի ներկայացուցիչները մայիսի 9-ից առաջ մոտոցիկլերով երթ էին կազմակերպել՝ «Հաղթանակի ճանապարհներով Բեռլին»։